Աստրիդ Լինդգրեն Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։

Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
— Վաղն իմ ծննդյան օրն է, — ասաց Մանչուկը, — Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն, և մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
— Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, — բայց մայրիկը…
Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
— Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
— Դե լա՛վ, դու՛ էլ արի, — շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
— Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, — հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։
— Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։
— Հրաշալի՜ է, — գոչեց Կառլսոնը։ — Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։
Մանչուկը չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
— Դու երևի լավ նվերներ կստանաս, — ասաց Կառլսոնը։
Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։ — Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ և շնիկի մասին բոլորովին չմտածել։
— Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։
Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։
— Կառլսոն, — ասաց Մանչուկը, — գիտե՞ս՝ երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ և այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։
Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.
— Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։
Նրանց այլևս չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ո՛չ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետև Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։

Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել և անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռը կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը և մյուս նվերները։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

………Ուրախ……… ծնունդ

………լավ……… ընկեր

………գռղեցիկ……… նվեր
………երկար…….. օր

  1. Մեկ բառով գրիր`

 պար գալ-պարել
լաց լինել-լացել
շատ խոսող-շատախոս
աստղերով զարդարված-աստղազարդ
ձյունով պատված-ձյունապատ

  1. Ասացվածքները գտիր՝

է, ասելը, է, հեշտ, անելը, իսկ, դժվար: Ասելը հեշտ է իսկ անելը դժվարը։

աղվեսի, պոչ, վկան, իր, է:Աղվեսի վկան իր պոչն է։

փոս, ուրիշի, մեջը, փորողը, համար, կընկնի, ինքը:Որիշի համար փոս փորողը ինքը կնկնի փոսը։

  1. Ինքդ բառերը բացատրիր՝

ժամացույց-ժամ ցուծց տվող առարկա
ձկնորս-Ձուկ բռնող
ծիրանագույն-ծիրանի գույն
անխիղճ-խեխճ չունեցող

  1. Գրիր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝

լուսաբաց-Առավոտ
խնդրել-աղաչել
ճամփա-ճանապարհ
գեղեցիկ-սիրուն
մտածել-մտորեն
ուրախանալ-ուրախ

6.Ի՞նչ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենար մինչ Մանչուկի գյուղ մեկնելը: ծնունդը

.Մանչուկն ինչո՞ւ էր վախենում Կառլսոնին կանչել իր ծննդյան տարեդարձին՝

ա) Կառլսոնը չէր սիրում ծննդյան արարողություններ:

բ) Մայրիկը կարող էր բարկանալ կամ նման մի բան:

գ) Վախենում էր, որ Կառլսոնն իրեն վատ կպահի:

դ) Կառլսոնը նման չէր մյուսներին:

 8. Մանչուկն իր ծննդյան օրը չէր պատկերացնում՝

ա) առանց նվերների

բ) առանց Կառլսոնի

գ) առանց տորթի

դ) առանց իր սենյակում բացված սեղանի

9. Դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը մեզ հուշում է, թե ինչ նվեր էր Մանչուկն ամենաշատը ցանկանում ստանալ:

Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։

  10. Ստեղծագործական աշխատանք

 Պատմիր ընկերոջդ մասին: Նկարագրիր և բնութագրիր նրան:

About Անդրանիկ Ստեփանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *