Ձնծաղիկ

Սառը ձյունի սառը գրկում
Մի ծաղիկ է ծլում, ծաղկում՝
Թևերը՝ նուրբ ու սպիտակ,
Աչիկները՝ բաց կապուտակ:
Ձյուն ու ծաղի՞կ…
Ա՜յ քեզ զարմանք,
Ձյուն ու ծաղիկ
Ունեն մի կյանք:
Դա ձմեռվա
Նուրբ ծաղիկն է,
Ձյունից ծնված
Ձնծաղիկն է:

Հարցեր և առաջադրանքներ

Ըստ բանաստեղծության՝ ձնծաղիկը որտե՞ղ է ծլում, ծաղկում: Նշի՛ր այդ տողերը:
Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն են ձնծաղիկի թևերը:
Նշի՛ր այդ տողերը:
Ինչի՞ համար են ծաղիկները: մայիկներին նվիրելու համար։

Ի՞նչ ծաղիկներ գիտես, թվարկի՛ր:
Միավանկ բառեր Երկվանկ բառեր Եռավանկ բառեր Քառավանկ բառեր
վարդ կակաչ ձնծաղիկ
մեխակ մանուշակ
զանգակ յասաման
կալալ քրիզանտեմ
հասմիկ երիցուկ

About Անդրանիկ Ստեփանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *