Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

2. Ի՞նչ է սովորեցում առակը: Ինձ սովորեցրեց որ դա չիմանամ ինչ է չխոսամ դրա մասին։

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

Ես խորուրդ կտայ որ չգիտեն դա ինչ է չխոսան դրա մասին։

4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին։ Որ առաջինը կպներ մարմնին կիմանար որ բարձ էր։երկրորդը որ կպներ վզին կմտածեց որ դա երկար հաստ պարան եր։ երորդը որ կպներ ոտքին կմտածեր որ դա տախտակ էր։ Չորորդը որ կպներ պոչին կմտածեր որ դա բմբուլ է։

5. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –երրորդ

Ութ –ութերորդ

Չորս –չորրորդ

Վեց –վեցերորդ

Յոթ –յոթերորդ

Մեկ-Առաջին

About Անդրանիկ Ստեփանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *